07:10 , 11 դեկտեմբեր, 2015

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ երեկ քրեական գործերով մի շարք դատական նիստեր չեն կայացել։ Մեր աղբյուրները հայտնեցին, թե «Նուբարաշեն» ՔԿՀ–ում ինչ-որ խնդիրներ են առաջացել, ու չեն կարողացել կալանավորներին «ելք տալ»։ Ըստ ամենայնի՝ խնդիրը կապված է եղել հոսանքի հետ։ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը մեզ հայտնեց, որ էլեկտրական վահանակը փչացել էր, էլեկտրական լարերի կարճ միացում էր եղել, և որոշ ժամանակ «Նուբարաշենը» հոսանքազրկվել էր»,–գրում է թերթը։