Սիրիայում զինվորականները հայտնել են Հալեպի և Պալմիրայի մատույցներում ԴԱԻՇ-ի հրամանատարական կետերի ոչնչացման մասին


06:55 , 11 դեկտեմբեր, 2015
1436357427-4919-sipiyskaya-armiyaՍիրիայի ռազմաօդային ուժերը Հալեպի մերձակայքում և Պալմիրայի մատույցներում ոչնչացրել են ԴԱԻՇ-ի երեք հրամանատարական կետ, ավտոմեքենաների երեք շարասյուն` Հոմս նահանգում: Այս մասին գրում է Interfax-ը` վկայակոչելով Սիրիայի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ալի Մայհուբին:
Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում սիրիացի զինվորականները կատարել են 364 թռիչք 1357 թիրախների ուղղությամբ` Դամասկոս, Հոմս, Հալեպ, Լաթաքիա և այլ գավառներում, «ինչը հանգեցրել է հանցախմբերի, ամրությունների, ահաբեկիչների հրամանատարական կետերի ոչնչացմանը», հայտնել է գեներալը:
Նրա խոսքերով` ԴԱԻՇ-ի 3 հրամանատարական կետ գտնվել են Հալեպի մերձակայքում ու Պալմիրայի մատույցներում:
«Ահաբեկիչներով և զենքով լի ավտոմեքենաների երեք շարասյուն, որոնք տեղաշարժվել են Հոմս գավառի Էլ-Քարյաթեյն-Բայարաթ երթուղով և Իդլիբ գավառի հարավում` Խան-Շյեխունա երթուղով, ոչնչացվել են»,- ասել է գեներալը: