05:51 , 11 դեկտեմբեր, 2015
Կրիայի պատյանի ամրության մասին լեգենդներ են հյուսվում։ Շատերը պատրաստ են երդվել, որ տեսել են, թե ինչպես է մի քանի տոննայանոց մեքենան անցնում կենդանու վրայով և նա ողջ է մնում։ Բայց այս կոկորդիլոսը չէր լսեր այդ լեգենդներից և ոչ մեկը։
Վայրի բնության լուսանկարիչ Գրեյ Մայերսը ԱՄՆ Լուիզիանա նահանգի Ջեֆֆերսոն կղզում ձվադրող թռչուններին էր նկարում, երբ նկատեց այս կոկորդիլոսին։ Սողունը մի շնչով և առանց դժվարությունների կուլ տվեց կրիային, բայց դրանով չսահմանափակվելով, համտեսեց ևս մեկ օձի։
Ի դեպ` Լուիզիանան համարվում է ԱՄՆ–ում ամենաշատ գլխաքանակով կոկորդիլոս ունեցող նահանգ։ Հասուն սողուններից շատերը հասնում են մինչև 4 մ երկարության և 230 կգ քաշի։