ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ` Դավիթաշենում «Օդալեն» ռեստորանի դիմաց տեղի ունեցած Mercedes-ի և ГАЗель-ի բախումից. ГАЗель-ը օդ է շպրտվում


02:33 , 11 դեկտեմբեր, 2015
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ` Դավիթաշենում «Օդալեն»  ռեստորանի դիմաց տեղի ունեցած Mercedes-ի և ГАЗель-ի բախումից. ГАЗель-ը օդ է շպրտվումShamshyan.com–ը գրում է.
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ` դեկտեմբերի 8-ին Եղվարդի խճուղում` «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց տեղի ունեցած Mercedes-ի և թիվ 31 երթուղին սպասարկող ГАЗель-ի բախումից, ինչի հետևանքով կային վիրավորներ:
Տեսախցիկն արձանագրել է այն պահը, թե ինչպես է ГАЗель-ի վարորդը խախտում երթևեկության կանոնները, չթույլատրելի հատվածից փորձում երթևեկել, ինչից հետո էլ Mercedes-ը, հավանաբար, մեծ արագությամբ բախվում է ГАЗель-ին:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 8-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Եղվարդի խճուղում` «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել էին Երևան քաղաքի երթուղային տրանսպորտի թիվ 31 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 3071 Տ համարանիշի և Mercedes մակնիշի 07 ZT 010 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով ГАЗель-ը գլխիվայր շրջվել էր, իսկ անվահեծանը ամբողջությամբ պոկվել: Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել էին Արմենիա բժշկական կենտրոն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: