01:38 , 11 դեկտեմբեր, 2015Ախորժակը նվազեցնելու գլխավոր կետերից մեկն է: Այն գտնվում է քթի և վերին շուրթի միջև: Այս կետը մերսեք մի քանի րոպե, հատկապես, երբ ցանկանում եք ազատվել ընկճախտից:

2. Կետ «Ախորժակ»
Ականջների վրա կա մոտ 200 ակտիվ կենսաբանական կետ, որոնց մերսումը բարելավում է բոլոր օրգանների աշխատանքը և արագացնում նյութափոխանակությունը: Այս կետը մերսեք որքան հնարավոր է հաճախ:

3. Կետ «Ցյույ-չի»
Փոքր-ինչ ծալեք Ձեր արմունկն ու արտաքին հատվածից՝ մի փոքր դեպի եզրային մաս, սկսեք մերսել այս կետը: Այս կետի՝ օրական 1 րոպե տևողությամբ մերսումը բարելավում է աղիների աշխատանքը:

4. Կետ «Ցզու-սան-լի»
Նիհարելու գործընթացին նպաստող ակտիվ կետերի մեծ մասը տեղակայված է ոտքերին: Դրանց թվում է նաև «Ցզու-սան-լի» կետը, որն անվանում են նաև երկարակեցության կետ:

