00:28 , 11 դեկտեմբեր, 2015
Թուքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է,որ հրաժարվում է դուրս բերել իր երկրի զորքերը Իրաքից...Reuters-ի հաղորդման համաձայն,Էրդողանը հայտնել է,որ թուրքական զորքերը գտնվում են Հյուսիսային Իրաքում ոչ թե զինված գործողություններ իրականացնելու համար,այլ տեղի քրդական իշխանությունների խնդրանքով վերապատրաստում են տեղի քրդերի զինյալ խմբավորումներին՝փեշմերգային՝Մոսուլի վրա հարձակվելու համար,որը գտնվում է "Իսլամական Պետություն" ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ...
Հիշեցնեմ,որ դեկտեմբերի 4-ից շուրջ 130 թուրք զինվորականներ իրենց տանկերով և հրետանիով գտնվում են Հյուսիսային Իրաքում,որտեղ ԱՄՆ-ի հովանավորության ներքո գործում է քրդական ինքնավարություն...Պաշտոնական Բաղդադը մի քանի անգամ պահանջեց այս ընթացքում Թուրքիայից դուրս բերել իր զորքերը Իրաքի տարածքից,սակայն՝ապարդյուն...Իրաքի ազգությամբ քուրդ նախագահ Ֆուադ Մասումը վերջնագիր ներկայացրեց Անկարային,որին ի պատասխան Էրդողանը հրաժարվում է դուրս բերել իր զորքերը հարևան երկրի տարածքից...
Նեոօսմանիզմի և պանթուրքիզմի "երկրպագու" Էրդողանը և նրա կուսակից՝Թուրքիայի վարչապետ Ա.Դավութօղլուն շարունակում են իրենց էքսպանսիոնիստական քաղաքականությունը հարևան երկրների նկատմամբ,որոնք ժամանակին եղել են Օսմանյան կայսրության մաս...Թուրքիայի վարչապետը հենց այս պատճատաբանությամբ է բացատրում Սիրիայի ներքին գործերին Անկարայի խառնվելու փաստը...Անկարան նաև հայտարարում է,որ ինքը "թյուքական աշխարհի" և մահմեդականների օմբուդսմենն է...
Կանխատեսումներս իրականացան...Սիրիայից հետո Թուրքիայի հաջորդ զոհը դարձավ Իրաքը...Տեղի քրդերին,որոնց Անկարան ժամանակին համարում էր թշնամիներ և ռմբակոծում էր,ինչպես նաև Մոսուլի շրջանում բնակվող թուրքերին պաշտպանելու պատրվակով Թուրքիան հիմա էլ զորքեր է մտցնում Իրաքի հյուսիս...Մեծ հավանականությամբ կարելի է ասել,որ Արցախում իրավիճակի սրման դեպքում Անկարան չի հապաղի և զորքեր կմտցնի Նախիջևան՝Ի.Ալիևի խնդրանքով...
Թուրքիայի նախագահ Ռ.էրդողանի ագրեսիվ քաղաքականությունը մեծ վտանգ է ներկայացնում Թուրքիայի բոլոր հարևանների համար...Արդեն պարզ է,թե ի՛նչ ի նկատի ուներ Թուրքիայի ներկայիս վարչապետ Ա.Դավութօղլուն ՝"Զրո խնդիրներ հարևանների հետ" քաղաքականությունն ազդարարելիս...Դա նշանակում է,որ Անկարան քարուքանդ է անում՝ոչնչացնում է,"զրոյացնում" է հարևան երկրները...Սիրիան և Իրաքն այդ քաղաքականության զոհերն են...
Հ.Գ.Անկարայի այս քաղաքականության հեղինակն ԱՄՆ-ն է...Թուրքիայի բոլոր այն հարևանները,որոնք վարում են Վաշինգտոնի շահերին չհամապատասխանող արտաքին քաղաքականություն ստանում են "թուրքական ապտակ"...ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նախագահ Բ.Ասադի ճակատագիրը կանխորոշված էր,քանի որ նա Իրանի գլխավոր դաշնակիցն է Մերձավոր Արևելքում...Իրաքը պատժվում է՝Ռուսաստանին օդային միջանցք դեպի Սիրիա տրամադրելու համար...Իսկ ԱՄՆ-ի գլխավոր նպատակն է Իրանը...Անկարան,իսկ այս պարագայում Ռ.էրդողանը,մեծ հաճույքով ծառայում է ԱՄՆ-ին՝իր սեփական շահերն առաջ տանելով...Զարմանալի չէ,որ ԱՄՆ-ն շատ արագ ճանաչեց նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները Թուրքիայում,որոնք աչքի ընկան բազմաթիվ խախտումներով,սակայն ապահովեցին Էրդողանի կուսակցության հաղթանակը...Ժողովրդավարության մասին այս պարագայում ոչ ոք չխոսեց...Էրդողանը բազմաթիվ "տնային աշխատանքներ" ուներ կատարելու՝հանձնարարված Վաշինգտոնից...