Քիմ Քարդաշյանը կուրծք է տալիս երեխային և գրառումներ անում սոցցանցերում


00:00 , 11 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Vanity Fair հանդեսը ուշադրություն է հրավիրել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նոր թվիթ-հաղորդագրությունների վրա, որոնք նա արել է ծննդաբերությունից հետո:
 
Հանդեսը արձանագրում է, որ հեռուստաաստղը երեխային կուրծք տալուն զուգահեռ ակտիվություն է ցուցաբերում Twitter-ում: Ինքը՝ աստղը, իր թվիթում նշում է, որ տվյալ պահին հեռուստաշոու է նայում և կուրծք տալիս երեխային, և փաստորեն՝ միաժամանակ նաև գրում այդ մասին սոցցանցերում:

Դրանից հետո Քիմը ևս չորս հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մասնակցելու է բարեգործության՝ կոշիկներ տրամադրելով: