22:54 , 10 դեկտեմբեր, 2015
Անցած շաբաթ Իսրայելում ավարտվել են այդ երկրի պաշտպանության նախկին նախարար, նախագահի թեկնածու Բինյամին Բեն-Էլիեզերի գործով նախնական լսումները:
Haqqin.az-ը հայտնում է, որ ի թիվս բազմաթիվ մեղադրանքների, պաշտպանության նախկին նախարարը մեղադրվում է Ադրբեջան զենքի մատակարարման համար կաշառքներ ստանալու և փողի լվացման համար: Ադրբեջանական աղբյուրի գնահատմամբ՝ խոսքը կարող է վերաբերել անգամ Իսրայելի կողմից զենքի ապօրինի մատակարարմանը:
Բեն-Էլիեզերը մեղադրվել է բազմաթիվ հանցագործությունների և կառուպցիայի համար, մասնավորապես՝ գործարարների հետ կոռուպցիոն գործարքների, հարկերից խուսափելու: