Եկել է ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի ազատ և ժողովրդավարական Արցախը. Կարեն Միրզոյան


21:46 , 10 դեկտեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դեկտեմբերի 9-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունի և Ռոբերտ Դոլդի, ինչպես նաև կոնգրեսական Աննա Էշուի հետ։ Նույն օրը, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի և հանձնախմբի ԱՄՆ կառավարության հետ կապերի պատասխանատու Քեյթ Նահապետյանի ուղեկցությամբ, Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր, հատկացումների հանձնաժողովի անդամ Մարկ Քըրքի հետ:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկվող սադրանքներին, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող մարդասիրական օգնությանը վերաբերվող մի շարք հարցեր:
Նույն օրը ԼՂՀ արտաքին գործերի նախարարը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում Արցախի անկախության տարեդարձին նվիրված ավանդական միջոցառմանը, որը կազմակերպվել է ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահների հովանու ներքո Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի, Ամերիկայի հայկական համագումարի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության համատեղ ջանքերով:
Միջոցառմանը, որը մեկնարկել է Հայաստանյաց Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանի օրհնության աղոթքով, մասնակցել են ամերիկահայ կառույցների և համայնքային շրջանակների ներկայացուցիչներ, դիվանագետներ, կոնգրեսականների գրասենյակների աշխատակիցներ, փորձագետներ և լրագրողներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ