ՀՅԴ-ն հեռանկարային քայլ արեց
19:50 , 10 դեկտեմբեր, 2015
Ես հասկանում եմ, որ Սահմանադրական փոփոխություններին ՀՅԴ-ն իրոք պետք է ԱՅՈ ասեր։ Այստեղ ընդհանրապես կապ չուներ ոչ իշխանությունը, ոչ՝ Սերժ Սարգսյանը։ Այդ էր պահանջում իրենց կուսակցական շահը, քանի որ երկրի միայն Խորհրդարանական կառավարումն է ՀՅԴ-ի համար հնարավորություն բացում՝ իշխանության գալու, եթե նույնիսկ ոչ վաղը, գոնե առաջիկայում, երբ կուսակցության Գերագույն մարմնի այսօրվա վայ անդամները իրենց տեղը զիջած կլինեն իրոք երկրի հոգսով մտահոգ, ոչ գրպանային, անկեղծ անդամներին, ինչն էլ հնարավորություն կտա կուսակցությանը խորհրդարանական ընտրություններին հավաքելու մեծ տոկոս, որը այսօր անհնարին է նրանց համար։ Նրանց քայլը բավական հեռանկարային է։ Իսկ թե դա որքանո՞վ կծառայի երկրի շահին, հարց է դեռ, առաջիկան ցույց կտա։