Toyota-ն ուղևորի վնասվելուց հետո հետ է կանչում 1,6 միլիոն ավտոմեքենա


21:15 , 10 դեկտեմբեր, 2015
toyota-takataToyota Motor ընկերությունը նորից հետ է կանչում 1,6 միլիոն ավտոմեքենա, որպեսզի կրկին ստուգի Takata ընկերության անվտանգության բարձիկները, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Հետ են կանչվել ընկերության 22 մոդելներ, այդ թվում՝ Vitz-ը: Ինչպես նշել է երկրի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչ Մասատո Սահասին, այդ մեքենաների մի մասը հետ էր կանչվել ավելի վաղ և բարձիկների փոխարինումը կատարվել էր դիլերների կողմից գնահատված անսարքությունների առկայության պատճառով:
Այդուհանդերձ, Toyota-ն որոշել է կրկին հետ կանչել մեքենաները այն բանից հետո, երբ հոկտեմբերին Nissan X-Trail ավտոմեքենայում բարձիկը պատռվեց` վնասելով ուղևորին, չնայած փորձաքննության ժամանակ անսարքություններ չեն հայտնաբերվել: