Հանրապետության մի շարք ճանապարհներ պատված են մերկասառույցով


19:26 , 10 դեկտեմբեր, 2015

merkasAraratnews.am-ը գրում է.

Հանրապետության ամբողջ տարածքում դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Վայք-Սարավան, Գորիս-Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածներում, Սիս իանի տարածաշրջանում, ինչպես նաև Դիլիջանի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: