Որտեղ և ինչով են զբաղվում հիմա «Հայսուպերսթար»-ի հաղթողները (Լուսանկարներ)


19:19 , 10 դեկտեմբեր, 2015

новый коллажWnews.am-ը գրում է.

Հայաստանում առաջին մասշտաբային հեռուստանախագիծը  “Հայ Սուպերսթար” -ն էր, այն իսկապես հաջողված նախագիծ էր , որին հետևում էր հեռուստադիտողների մի ստվար զանգված:  «Հայ Սուպերսթար» -ին հաջորդեցին  տաղանդներ բացահայտող մի քանի նախագծեր ևս ՝   «Հայաստանի ձայնը» , X-Factor,  «Պարի’ր, թե կարող ես» և այլն…Այս բոլոր նախագծերն էլ ապահովում էին տվյալ հեռուստաընկերության համար բարձր դիտողականություն, հեռուստադիտողի համար՝ լավ ժամանց, մասնակիցների համար՝ բեմում երգելու, հանդիսատեսին ներկայանալու, պայքարելու , սիրվելու և, ի վերջո, հաղթելու լավ հնարավորություն:  Միայն  թե, նախագծի ավարտից հետո, հեքիաթը նույնպես ավարտվում էր ….Շատ-շատերը, ովքեր սիրվեցին և հաջողության հասան նախագծերի շրջանակներում,  դրանց ավարտից հետո մոռացվեցին և դադարեցին իրենց գործունեությունը:

Wnews.am-ը պարբերաբար կներկայացնի, թե որտեղ են և և ինչով են հիմա զբաղվում  այդ  նախագծերի հաղթողները: Այս անգամ անդրադառնանք “Հայ Սուպերսթար” -ին: sus 

Սուսաննա Պետրոսյան .  Նա առաջին  “Հայ Սուպերսթար” -ի առաջին հաղթողն էր, նրան իսկապես սիրում էին…հիմա Սուսաննան  գրեթե չի երևում հեռուստատեսությամբ, չի նկարահանում տեսահոլովակներ: Նա դասավանդում է երաժշտական դպրոցում: «Շոու-բիզնեսը պահանջում է մշտապես լինել ուշադրության կենտրոնում, ներկայացնել սենսացիա, մասնակցել շոու-բիզնեսյան հավաքույթներին, որոնք ինձ այդքան էլ չեն գրավում: Շոու-բիզնեսի անդամ լինելով` պետք է կարողանաս բոլորի հետ շփվել, առաջ գնալու համար շահի ետեւից ընկնել, եթե, իհարկե, գումար չունես: Եթե գումար չունես, պետք է նաեւ շողոքորթես, իսկ ես դա չեմ կարողանում անել, ոչ էլ սիրում եմ ինչ-որ մեկին ինչ-որ բան խնդրել»,-հարցազրույցներից մեկում նշել է նա:

71Լուսինե Աղաբեկյան. “Հայ Սուպերսթար” ի երկրորդ եթերաշրջանի  հաղթողն է:  Նա զբաղվում է երգարվեստով, ժամանակ առ ժամանակ ներկայացնում է նոր երգեր և տեսահոլովակներ: Նա խոստովանել է, որ երգարվեստում իր տեղը գտնելու հարցում իրեն շատ է օգնել ամուսինը, ով  ռեժիսոր է: Նախագծից հետո նա անճանաչելի փոխվել է , փոխվել է նաև նրա անունը: Լուսինե Աղաբեկյանն այժմ ներկայանում է Լուսի անվամբ:  

Լուսի Հարությունյան «Հայ Սուպերսթար 3» նախագծի հաղթողն է : Նախագծի ավարտից հետո նա այլևս չներկայացավ հայ հեռուստադիտողին: Այսօր նրա մասին ոչինչ հայտնի չէ, միայն այն, որ  բնակվում է ԱՄՆ-ում :

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ