Փաստաբանները որոշել են ներկա գտնվել Պերմյակովի արտագնա առաջին դատական նիստին
18:34 , 10 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով նրանց իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբանները որոշել են ներկա գտնվել մեղադրյալ Վալերի Պերմյակովի արտագնա դատական նիստին, որը դատավորի որոշմամբ կանցկացվի ռուսական ռազմաբազայում, դեկտեմբերի 18-ին:«Բնականաբար առաջին նիստին կգնանք, տեղում մեզ համար ամեն ինչը կարծում եմ ավելի պարզ ու հստակ կլինի», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբան Երեմ Սարգսյանը:Այդուհանդերձ, փաստաբանը մտավախություն ունի, որ ՌԴ ռազմաբազայի տարածքում գործող դատարանի տարածքը կարող է փոքր լինել ու լրագրողները և գործով հետաքրքրված քաղաքացիները հնարավոր է չկարողանան տեղավորվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ