Ինչպես հայտնի է՝ պատահականությունը երբեք պատահական չի լինում։ Ձեզ ենք ներկայացնում քիչ հայտնի զուգադիպություններ, որոնք անհավանական են թվում, բայց մաքուր իրականություն են։

1․ Իդեալական երկվորյակներ

Օհայոյում երկվորյակներ ծնվեցին, որոնց պատահաբար բաժանեցին ծնվելուց հետո։ Նրանք ոչինչ չէին կասկածում միմյանց գոյության մասին, ու նրանց երկուսի անունն էլ Ջեյմս էր։ Նրանք երկուսն էլ դարձան ոստիկանության սպա, ապա երկուսն էլ ամուսնացան Լինդա անունով կանանց հետ։ Երկուսն էլ մեկական որդի ունեցան, որոնցից մեկի անունը դրվեց Ջեյմս Ալան, իսկ մյուսինը՝ Ջեյմս Ալլան։ Նրանք երկուսն էլ ամուսնալուծվեցին ու երկրորդ անգամ ամուսնացան Բետտի անունով կանանց հետ։ Բացի այդ՝ երկուսն էլ ունեին մեկական շուն՝ Թոյ անունով։

2․ Ճակատագիրը

Երբ Հենրի Զիգլանդը բաժանվեց իր ընկերուհից, նրա սիրելին ինքնասպանություն գործեց, ինչից հետո աղջկա եղբայրը որոշեց վրեժխնդիր լինել Հենրից։ Վերջինս ողջ մնաց մահափորձի արդյունքում. նրա վրա արձակված փամփուշտը ծակելով անցավ մարմնի հյուսվածքների միջով ու խրվեց ծառի մեջ, որն աճում էր զոհի բակում։ Տարիներ անց Հենրին որոշեց կտրել այդ ծառը, բայց նա չկարողացավ դա անել և որոշեց դինամիտ օգտագործել։ Պայթյունի ալիքը տարիներ առաջ ծառի մեջ խրված փամփուշտն ուղիղ Հենրիի մարմնին ուղղեց, և այն երկար ժամանակ անց հասավ թիրախին և սպանեց Հենրիին։

3․ Երկվորյակներ դժբախտության մեջ

2002 թվականին Ֆինլանդիայում մի բեռնատար վրաերթի ենթարկեց մի տղամարդու, ով փորձում էր կտրել-անցնել 8-րդ մայրուղին իր հեծանվով։ 2 ժամ անց զոհի երկվորյակ եղբայրը վրաերթի ենթարկվեց բեռնատարի կողմից, երբ ինքն էր նույն մայրուղին փորձում հատել իր հեծանվով։ Եղբայրները մահացան միմյանցից 1,5 կիլոմետր հեռավորության վրա։

4․ Ինչպես գրքում

Էդգար Պոն գրեց իր «Պատմվածք Արթուր Գորդոն Պիմի արկածների մասին», որում նկարագրում էր, թե ինչպես էին նավաբեկությունից փրկված նավաստիները ստիպված եղել ուտել նավի յունգային՝ Ռիչարդ Փարքերին։ Գրքի հրատարակումից որոշ ժամանակ անց խորտակվեց Ռեզեդա անունով նավը, որի նավաստիները սովից կերան իրենց յունգային, որի անունը Ռիչարդ Փարքեր էր։

5․ Անսպասելի հանդիպում

1920 թվականին Պերուում մի գնացքում հայտնվեցին երեք անգլիացիներ։ Առաջինի անուն Բինգեմ էր, երկրորդինը՝ Պաուել, իսկ երրորդինը՝ Բինգեմ-Պաուել։

6․ Կապ ողջ կյանքի ընթացքում

Երկվորյակներ Ջոն ու Արթուր Մոուֆորտը բնակվում էին Անգլիայում՝ միմյանցից 120 կիլոմետրի վրա։ 1975 թվականի մայիսի 22-ին երկուսն էլ սկսեցին սուր ցավեր զգալ կրծքավանդակի շրջանում ու հոսպիտալացվեցին։ Չիմանալով միմյանց վիճակի մասին՝ երկուսն էլ նույն օրը մահացան սրտի կաթվածից։

7․ Սեփականություն

Ամերիկուհի գրող Էնն Փերիշը զբոսնում էր ամուսնու հետ Փարիզում, երբ պատահաբար գտավ մի գրախանութ, որտեղ տեսավ Ջեք Ֆրոսթի մասին գիրքը։ Էննը ասաց, որ փոքր ժամանակ շատ էր սիրում իր նույնանուն գիրքը։ Նրանք մտան խանութ, ու ամուսինը, վերցնելով գիրքն իր ձեռքը, բացեց այն։ Պատկերացնո՞ւմ եք, թե որքան մեծ էր ամուսնական զույգի զարմանքը, երբ նրանք տեսան, որ գրքի կազմի ներքին մասում գրված է. «Էնն փերիշ, Ուեբեր սթրիթ 209, Կոլորադո»։

8․ Մահը կարող է վրա հասնել ցանկացած պահի

49-ամյա հարավաֆրիկացի աստղագետ Դանի դյու Տյուան դասախոսություն էր կարդում այն մասին, որ մահը կարող է վրա հասնել ցանկացած պահի։ Երբ նա ավարտեց, գրպանից կոնֆետ հանեց ու դրեց բերանը։ Դրանից անմիջապես հետո նա մահացավ շնչահեղձությունից, որովհետև կոնֆետը կուլ չէր գնացել ու փակել էր նրա շնչափողը։

9․ Հռոմի սկիզբն ու վերջը

Հռոմի հիմնադրի անունը Ռոմուլ էր, իսկ Հռոմի առաջին կայսեր անունը՝ Օգոստոս։ Հռոմի վերջին կայսեր անունն էլ Ռոմուլ Օգոստոս էր։

10․ Բախտորոշ ծանոթություն

Իտալիայի Ումբերտո 1-ին արքան մի անգամ այցելեց մի փոքրիկ ռեստորան և անակնկալ կերպով պարզեց, որ ռեստորանի տերը նույն օրն է ծնվել, ինչ ինքը, ծնվել է նույն քաղաքում, ինչ ինքը, և երկուսի կանանց անունն էլ Մարգարիտա է։ 1900 թվականի հուլիսի 29-ին արքային զեկուցեցին, որ ռեստորանի սեփականատիրոջը գնադակահարել են փողոցում։ Նույն օրը սպանվեց նաև Ումբերտո 1-ին արքան։