Մարտական հենակետում զինծառայող է վիրավորվել, նրա վիճակը ծանր է


17:06 , 10 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ՀՀ ՊՆ N զորամասերից մեկի մարտական հենակետում դեկտեմբերի 9-ին զինծառայող է վիրավորվել, այս մասին Tert.am–ին տեղեկացրեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ զինծառայողին տեղափոխել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
 
Արծրուն Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր  կայուն։