Մարդու իրավունքների խախտումների խնդիրներից որևէ մեկին ՄԻՊ-ի արձագանքը չի եղել. Բաբկեն Պիպոյան


16:12 , 10 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Սննդային զանգվածային թունավորումների թվով այս տարի ռեկորդ ունենք: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ նշելով, թե Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը որևէ սպառողամետ գործունեություն չի ծավալում և աշխատաոճով նմանվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
 
«ՍԱՊԾ-ի բոլոր գործողությունները բացառապես միտված են քննադատությունից խուսափելուն, ոչ թե սպառողի իրավունքի պաշտպանությանը»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:
 
Նա ասաց նաև, թե տարօրինակ թող չթվա, որ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բաբկեն Պիպոյանը մարդու իրավունքների պաշտպանին և նրա ղեկավարած գրասենյակին չի անդրադառնում:

«Բայց չեմ կարող չասել, առկա խնդիրներից որևէ մեկի հարցում ՄԻՊ-ը կամ նրա գրասենյակը մեր կողքին չեն եղել: Նրա հրապարակային արձագանքներում նույնիսկ չեմ տեսել, որ այդ թեմաներին արձագանք լինի՝ սկսած գազաբալոնների պայթյունից, մանկապարտեզներում թունավորումներ և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքար»,-ասաց Բաբկեն Պիպոյանը: