Էժան թեյն ավելի շատ ֆտոր է պարունակում


21:33 , 10 դեկտեմբեր, 2015
nphoto1449506798Բրիտանացի փորձագետները Tea Advisory Panel-ից պարզել են, որ թեյի էժան սորտերը ատամների համար օգտակար ավելի շատ ֆտոր են պարունակում: Հետազոտության տվյալների համաձայն՝ թեյի էժան խառնուրդները և առանց կոֆեինի ըմպելիքները ավելի շատ ֆտոր ունեն, որը ստացվում է հողից, որում աճեցվում է թեյը, հայտնում է kedem.ru-ն: Այսպես, սուպերմարկետում գնված էժան թեյի մեկ լիտրը պարունակում է մոտ 6 մգ ֆտոր, մինչդեռ օգտագործման համար խորհուրդ տրվող օրական նորման 7 մգ է: Մասնագետների խոսքով՝ օրական մոտ 4 բաժակ թեյի օգտագործումը մարդկանց ապահովում է ֆտորի օրական նորմայով, որն ամրացնում է ատամների էմալը և նպաստում կարիեսի կանխարգելմանը:
Նշվում է նաև, որ թեյը կարող է պայքարել կարիես և լնդերի հիվանդություն առաջացնող բակտերիաների դեմ և վերացնել բերանի տհաճ հոտը: