Տկարամտությամբ տառապող մարդկանց թիվն աշխարհում 2050-ին կկրկնապատկվի. ԱՀԿ


15:46 , 10 դեկտեմբեր, 2015
082515_044111166028Տկարամտությամբ տառապող մարդկանց թիվն աշխարհում մինչև 2050 թվականը աշխարհում կկրկնապատկվի։ Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հոգեկան առողջության և թմրաալկոհոլային կախվածության հարցերով բաժնի ղեկավար Շեքհար Սակսենան՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նա ներկայացրել է տվյալները Հավանայում բացված Գլոբալ առողջության ինստիտուտի համաժողովին։
Նրա խոսքով՝ հիվանդության ախտորոշում է արվում մոտ 600 մարդու։ ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների թեման առաջնային է ԱՀԿ աշխատանքում։
Մասնագետի խոսքով՝ հիվանդացության ամենամեծ թիվը հանդիպում է կարիբյան երկրներում, այդ իսկ պատճառով ԱՀԿ-ն հատուկ ուշադրություն է դարձնում հենց այդ տարածաշրջանին։