14:36 , 10 դեկտեմբեր, 2015

Իսրայելի պաշտպանության նախարարությունը Պենտագոնի հրթիռային պաշտպանության վարչության հետ համատեղ դեկտեմբերի 10-ին փորձարկել է հակահրթիռային պաշտպանության Hetz 3 համակարգը: korrespondent.net-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ մանրամասներ ավելի ուշ կներկայացվեն:
Հաղորդվում է, որ ներկայումս մասնագետները վերլուծում են փորձարկման տվյալները, դրա մանրամասները հայտնի կդառնան առաջիկա ժամերին:
Hetz 3 ՀՀՊ համակարգը, մասնավորապես, նախատեսված է իրանական «Շիհաբ-3», նաև մեծ հեռահարության այլ հրթիռների հայտնաբերման ու ոչնչացման համար: