Կառավարությունը մերժեց ՕԵԿ ներկայացրած նախագիծը


13:24 , 10 դեկտեմբեր, 2015
Lurer.com-ը գրում է.
ՀՀ կառավարությունը մերժեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ներկայացրած օրինագծի ընդունումը, որով առաջարկվում է կենսաթոշակ նշանակելիս չորս զավակ ունեցող կենսաթոշակառու մայրերի համար հաշվարկված կենսաթոշակին ավելացնել նաև նախա­տես­ված կենսաթոշակի 20 տոկոսը, հինգ զավակներ ունեցող մայրերինը՝ 40 տոկոսը, իսկ վեց և ավելի զավակներ ունեցող մայրերինը` 60 տոկոսը:
Ըստ նախագծի հեղինակների՝ դրա ընդու­նու­մը ծնելիության աճի լրացուցիչ խթան կհանդիսանա:
ՀՀ աշխատանաքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ կառավարությունը նախագծին դեմ է, քանի որ վերջին տարիներին մեր երկրում արդեն ծնելիության խթան­մանը միտված ծրագրեր իրականացվում են: Ասատրյանը հիշեցրեց, որ 2014 թվականի հունվարի1-ից 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի՝ 1 մլն դրամ, իսկ 5-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1.5 մլն դրամ բարձրացնելու մասին:
«500 հազար դրամը վճարվում է առձեռն, իսկ մնացած գումարը, համապատասխանաբար` 500 հազար դրամ և 1 մլն դրամ, փոխանցվում է երեխայի անվամբ բացված պետական աջակցության հաշվին՝ որպես ընտանեկան դրամագլուխ»,- նշեց Ասատրյանը:
Բացի այդ, 2016 թվականի հունվարի 1-ից, աշխատող կանանց համար Հա­­յաս­տանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդա­բերության արձակուրդի իրավունք ունենալու 140-օրյա ժամանակահատվածի համար մայրության նպաստ կվճարվի նաև չաշխատող կանանց: Բացի այդ, ըստ կառավարության, ներկայացված նախագիծը չի բխում կենսաթոշակային ապահովության բնագա­վա­ռում վարվող քաղաքականության էությունից: