Հորոսկոպի 3 նշաններ, որոնց գլխապտույտ առաջացնող փոփոխություններ են սպասվում 2016-ին


13:45 , 10 դեկտեմբեր, 2015

2016 թվականին բոլորը նորություններ կունենան իրենց կյանքում:

Բայց կարող են լինել նաև այնպիսի մարդիկ, ում կյանքը կարող է կտրականապես փոխվել:
Եկեք պարզենք, թե ովքեր են նրանք:
3. Ձկներ
Այս նշանի ներկայացուցիչների համար տարին խոստանում է հանգիստ սկիզբ ունենալ: Փոփոխությունների ոչ մի նախանշան չի լինի, որին առանձնապես Ձկները չեն էլ ձգտում: Բայց կյանքն այլ կերպ կդասավորվի: Սովորական թեթև սիրախաղը, առանց որի Ձկները չեն պատկերացնում իրենց կյանքը, կվերածվի գլխապտույտ սիրավեպի, որը կստիպի նրանց վերանայել իրենց սեփական կյանքը և կասկածել՝ արդյոք նրանք ճիշտ ընտրություն են արել մի քանի տարի առաջ ամուսնանալիս: Շատ հնարավոր է, որ գարնան վերջում և ամռանը Ձկների հոգին կտանջվի, նրանք կանգնած կլինեն ընտանիքի և նոր սիրո արանքում: Աստղերը հուշում են, որ սեպտեմբերը շրջադարձային կլինի: Հենց աշնանը Ձկները վերջնականապես կորոշեն, որ անհրաժեշտ է ապրել առանց ստելու և պետք է դադարել թաքցնել իրական զգացմունքները: Դա կավարտվի նրանով, որ Ձկները կհեռանան ընտանիքից և կսկսեն նոր, անկեղծ հարաբերություններ:
2. Ջրհոս
2016 թվականի սկզբում այս նշանի շատ ներկայացուցիչներ դատապարտվածության զգացում կունենան: Հնարավոր է, որ դրան կնպաստեն աշխատանքից ազատվելը, խնդիրներն ընտանիքում կամ հիվանդությունները: Ամեն դեպքում Ջրհոսները հուսահատված, ճնշված կլինեն, հաճախ կմտածեն, թե ինչպես շարունակեն ապրել և ինչպես դուրս գալ դեպրեսիվ վիճակից: Լուծումն անսպասելի կգա, և կգա այն այնտեղից, որ Ջրհոսներն ընդհանրապես չէին սպասում: Ամռան սկզբին այդ մարդկանց կառաջարկեն արժանի աշխատանք: Հնարավոր է, որ Ջրհոսներին առաջարկեն լքել երկիրը և արտասահման մեկնել: Առաջարկից պետք չէ հրաժարվել, քանի որ նոր գործից բացի նրանք կարող են նոր ծանոթություններ և կապեր հաստատել և կգտնեն իրենց առաքելությունը:
1. Կույս
2016 թվականին Կույսերի համար հիմնական, կարևոր փոփոխությունը կլինի կարիերայի աճը, վերելքը: Ոչ միայն աճ, այլ կարելի է ասել՝ թռիչք կլինի: Ամեն ինչ շատ անսպասելի կսկսվի: Հանգամանքների բերումով Կույսերին կառաջարկեն ժամանակավոր փոխարինել իրենց ղեկավարին: Դա էլ կդառնա նրանց աճի և զարգացման հիմնակետը: Բայց դա էլ վերջնական սահմանը չի լինի: Նրանք այնքան կաճեն, որ հետո կփոխեն իրենց գործունեության ոլորտը: Արդյունքում, նոյեմբերին Կույսերը մեծ հաճույքով կնշեն այն փաստը, որ մեկ տարվա ընթացքում նրանց կյանքը կտրականապես փոխվել է: