Բանակային ստորաբաժանումն Իրաքում տեղակայվել է այդ երկրի ղեկավարության խնդրանքով. Էրդողան


13:16 , 10 դեկտեմբեր, 2015
downloadԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` թուրքական զորքերն Իրաքի հյուսիսում տեղակայվել են այդ երկրի ղեկավարության խնդրանքով, որն արվել է 2014 թվականին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Նրա խոսքով՝ թուրքական բանակային ստորաբաժանումը Բաշիկայի ճամբարում գտնվում է նախորդ տարի Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադիի խնդրանքի հիման վրա։
Բացի դրանից՝ Էրդողանը Իրանին ու Իրաքին մեղադրել է Սիրիայում միջդավանաբանական ատելություն սերմանելու համար։