13:10 , 10 դեկտեմբեր, 2015
ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացրեց 8 միլիոն դրամ հատկացնել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին: Նախագիծը գործադիրի հաստատմանը ներկայացրեց ՀՀ Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Նա ասաց, թե գումարն անհրաժեշտ է ՀՌԱՀ-ի կողմից արտաժամյա և ոչ աշխատանքային օրերին իրականացված մոնիթորինգի աշխատանքների ֆինանսավորման համար: Հատկաացվող միջոցներով կվճարվի ՀՌԱՀ-ի աշխատողների աշխատավարձերը և հավելավճարները: