Միխաիլ Գալուստյանի կինը՝ ամուսնու խանդոտ լինելու մասին


10:48 , 10 դեկտեմբեր, 2015
Михаил-Галустян-и-его-женаComedy Club շոուի մասնակից և դերասան Միխաիլ Գալուստյանի կինը՝ Վիկտորյա Գալուստյանը, պատմել է ընտանեկան կյանքի մասին: Պարզվել է, որ հայտնի հումորիստը շատ խանդոտ ամուսին է՝ հայտնում է gazetavv.com-ը:
Վիկտորյան Instagram-ի իր բաժանորդներին խնդրել է իր համար երաշխավորել լուսանկարչի, սակայն նշել է, որ նա անպայման կին լինի, քանի որ իր ամուսինը խանդոտ է:
Ինքը՝ Միխաիլը չի ժխտում, որ ունի պահպանողական հայացքներ: Նա հայտարարել է, որ ինքը կնոջ համար եղել է առաջին տղամարդը, և դուստրերին էլ թույլ չի տա ինտիմ հարաբերությունների մեջ մտնել մինչև ամուսնությունը: