10:09 , 10 դեկտեմբեր, 2015

ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղադրված «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով դեկտեմբերի 10-ին` ժամը 05.59-ին, ազդանշան է ստացվել Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանից: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունի ց, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 18-րդ կմ-ին գտնվող գազալցակայանում կոմպրեսորից տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկմամբ, և պայթել է կոմպրեսորի հովացման համակարգը (ռադիատոր), ինչի հետևանքով փլուզվել է կոմպրեսորային տեղամասի պատը (3 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.35-ին, մարվել՝ 07.03-ին: Այրվել է 1 ցուցիչներիի վահանակ, 1 էլեկտարական վահանակ և մալուխ (20 գմ):