09:30 , 10 դեկտեմբեր, 2015

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
«Երեկ Ազգային ժողովը ձայների 97 կողմ, 12 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց 2016 թվականի պետական բյուջեի մասին օրենքը։ Քվեարկության այսպիսի պատկերն այլ կերպ, քան խայտառակություն, դժվար Է անվանել։ Եվ խնդիրն ամենևին բյուջեում ներկայացված թվերը չեն։ Սա, թերևս, առաջին դեպքն Է Հայաստանի պատմության մեջ, երբ բյուջեի նախագիծը ստանում Է այսքան քիչ թվով դեմ ձայներ։ Սա վկայում Է, որ ընդդիմություն՝ որպես այդպիսին, Հայաստանում գոյություն չունի։ Կամ գոյություն չունի խորհրդարանում։ Բայց քանի որ խորհրդարանից բացի՝ գոյություն ունենալու մյուս վայրը փողոցն Է, իսկ փողոցում ևս ընդդիմություն գոյություն չունի, պետք Է արձանագրել, որ Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի ընդհանրապես։ Խնդիրը, իհարկե, այն չէ, որ ավելի շատ դեմ ձայները կարող էին տապալել բյուջեի նախագծի ընդունումը, պարզապես բյուջեի մասին օրենքը յուրահատուկ կատալիզատոր է, որը ցույց է տալիս երկրում իրական ընդդիմության առկայությունը։
Բայց բյուջեի քվեարկությունն ընդդիմության բացակայության մասին վկայող միակ ապացույցը չէ։ Կիրակի օրը կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, ավելի քան 400 հազար քաղաքացիներ «Ոչ» քվեարկեցին։ Այդքան
քաղաքացի իրականում «Ոչ» էր ասել ոչ թե՝ Սահմանադրությանը, այլ՝ այն ներկայացրած իշխանությանը։ Այսինքն՝ Հայաստանում, ամենանվազագույն հաշվարկով, 400 հազարից ավելի քաղաքացի դեմ է իշխանությանը, կամ որ նույնն է՝ ընդդիմադիր է։ Սակայն փողոցում իշխանության դեմ պայքարող ընդդիմությունն այդ բողոքական զանգվածի անգամ 1 տոկոսին չի կարողանում հրապարակ բերել։ Չի կարողանում, որովհետև, ինչպես իշխանությունը՝ զրկված է հանրային վստահությունից, չի կարողանում, որովհետև, ինչպես իշխանությունը՝ չունի որևէ գաղափար կամ սկզբունք, բացի հանրահավաքային ճոռոմ կարգախոսներից»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։