08:45 , 10 դեկտեմբեր, 2015

««ՀԺ» թղթակիցն արձանագրել Է, որ Աժ ընթացիկ քառօրյայի օրերին պետական պահպանության ծառայությունը առանձնակի ուժեղացված հսկողություն Է իրականացրել խորհրդարանում, անվտանգության աշխատակիցները կրկին զինված են եղել ավտոմատներով։
Այս հատուկ աչալրջությունը պատգամավորներին թույլ է տվել ենթադրել, որ նոյեմբերի 25-ին Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանում Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից վնասազերծված խմբի որոշ անդամներ դեռ ազատության մեջ են։ Մեր թղթակցի հետ մասնավոր զրույցներում ՀՀԿ-ական մի քանի իրազեկ պատգամավորներ շարունակել են պնդել, որ խմբի գործով առաջիկա օրերին պաշտոնական հայտարարություններ կհնչեն։ Սպասվում Է, որ դա տեղի կունենա սահմանադրական հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։