09:06 , 10 դեկտեմբեր, 2015
Բաղադրիչներ
- հաց սև - 1 հատ (կլոր)
- ձուկ - 1 հատ (ծխեցրած ծովատառեխ)
- ձուկ - 1 հատ (ծխեցրած սեմգա)
- պանիր հալված - 150գր
- վարունգ - 1 հատ
- սոյայի սոուս - 1ճ/գդ
- կարագ - 70գր
- մանանեխ - 2ճ/գդ
- թթվասեր - 150գր
Պատրաստման եղանակ
- Կտրում ենք հացի չոր կողմերը և բաժանում ենք հացի միջուկը երեք շերտի:
Մաքրում ենք ծխեցրած ծովատառեխի կաշին ու փշերը, լցնում ենք ձկան միսը բլենդերի մեջ, վրան ավելացնում ենք կարագն ու մանրացնում:

- Ստացված պաշտետը քսում ենք հացի ներքևի շերտի վրա, ապա վրան շարում ենք կլոր շերտերով կտրատված վարունգը ու փակում հացի երկրորդ շերտով:
Խառնում ենք սոյայի սոուսն ու մանանեխը:
Կտրատում ենք սեմգան և շարում հացի երկրորդ շերտի վրա, վրան քսում ենք ստացված սոուսը և ծածկում հացի երրորդ շերտով:
Խառնում ենք թթվասերն ու հալած խանիրը և պատում ենք բուտերբրոդ-տորթը կրեմով:

- Պատրաստի բուտերբրոդ-տորթը տեղափոխում ենք սառնարան 2 ժամով, ապա կտրատում ենք և մատուցում:


Եթե ցանկանում եք ունենալ հետաքրքիր ամանորյա սեղան, ապա պատրաստեք շվեդական բուտերբրոդ-տորթը:
Ի դեպ, բուտերբրոդ-տորթի շերտերի բաղադրությունը կարող եք փոփոխել ըստ նախասիրության։