ԱՄՆ-ում Ավստրալիայի դեսպան կնշանակվի ծագումով հայ Ջո Հոքին


08:15 , 10 դեկտեմբեր, 2015
3e7ff5c8-c493-11e3-8ef9-ab2b92277303_811463486-646x363Ծագումով հայ, ավստրալացի Ջո Հոքին հունվարին կնշանակվի ԱՄՆ-ում Ավստրալիայի դեսպան։ Այս մասին հայտնում է ABC-ն։
Ավստրալիայի արտգործնախարար Ջուլյա Բիշոփը հաստատել է Հոքիի թեկնածությունը ԱՄՆ-ում Ավստրալիայի դեսպանի պաշտոնի համար։
Նշվում է, որ մինչև 2015 թվականի սեպտեմբեր Հոքին 2 տարի զբաղեցրել է Ավստրալիայի ֆինանսների նախարարի պաշտոնը։ Նա Ավստրալիայի քաղաքականության մեջ հայտնի է իր լայն տնտեսագիտական գիտելիքներով ու ԱՄՆ-ի հետ ակտիվ կապերով։
Դեկտեմբերի 4-ին Հոքին պարգևատրվել էր Սփյուռքի նախարարության ոսկե մեդալով Սիդնեյում Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ամենամյա բանկետի ժամանակ։
Ջո Հոքիի հայրը հայ է՝ Ռիչարդ Հոքիդոնյան, իսկ մայրը՝ ավստրալացի։