06:12 , 10 դեկտեմբեր, 2015
Պապուա–Նոր Գվիենայի բնակիչ Ահարոն Քալինգն ու նրա ընկերը` Մարկը, զբաղվում են նրանով, որ տեղի շուկայից կրիաներ են գնում և հետ բաց թողնում օվկիանոս։ Այն կրիաները, որոնց դուք կտեսնեք նկարներում, կարող էին իրենց կյանքն ավարտել տեղի ռեստորաններից մեկում, սակայն բարի մարդիկ յուրաքանչյուրի համար 50 դոլար են վճարել, որպեսզի հետ վերադարձնեն բնական միջավայր։
Շատերը կարծում են, որ Ահարոնը խենթ է, որովհետև միայն խենթը կգներ օվկիանոսում որսվածին, որպեսզի հետ վերադարձներ օվկիանոս։ Բայց տղամարդն ուշադրություն չի դարձնում խոսակցություններին։
Նա դեռևս 10 կրիա է գնել սեփական աշխատավարձից և, յուրաքանչյուր անգամ 5 կմ ճանապարհ կտրելով, հասել է օվկիանոսի ափ և նրանց բաց թողել։