05:47 , 10 դեկտեմբեր, 2015
Բրիտանիայում արտասահմանցիներից գումար կգանձեն շտապ օգնության ծառայությամբ հիվանդանոց տեղափոխվելու ժամանակ կամ կտեղափոխվեն անհապաղ բուժօգնության բաժանմունք:
Ինչպես գրում է Euromag-ը` երկրի կառավարությունը ներկայացրել է այն ծավալի գումարը, որը հատկացվելու է պետական հիվանդանոցներին արտասահմանցի քաղաքացիներին բուժօգնություն տրամադրելու համար:
Աղբյուրի պարզաբանմամբ` բուժական զբոսաշրջությունից բրիտանական իշխանությունները մտադիր են 700 000 եվրո եկամուտ ունենալ:
Ներգաղթյալներն ու այլ երկրի քաղաքացիներն արդեն որոշակի գումարներ են վճարում բժշկական ծառայությունների համար: