05:33 , 10 դեկտեմբեր, 2015
Ձեր առջև աֆրիկացի ֆերմերների նախագծած, փղերի հարձակումներից դաշտերը պաշտպանող պատնեշներն են։ Ի՞նչ եք կարծում` ինչեր են այդ փայտյա արկղերի մեջ։
Իրականում դրանք փեթակներ են, որտեղ բնակվում են աֆրիկյան մեղուները։ Այդ միջատներն իրենց շատ ագրեսիվ են պահում իրենց փեթակի շրջակայքում, և փղերն այդ մասին լավ գիտեն, այդ իսկ պատճառով շրջանցում են դրանցով շրջափակված դաշտերը։ Ինչ խոսք, հանճարեղ է մտածված։