Ոտքերով աշխատող տատու-վարպետն իր շատ կոլեգաներից ավելի պրոֆեսիոնալ է (լուսանկարներ, տեսանյութ)
03:54 , 10 դեկտեմբեր, 2015
27–ամյա Բրայան Տագալոգը ծնվել է առանց ձեռքերի, բայց դա ակտիվ կյանք վարելու համար երբեք արգելք չի եղել։ Բացի առօրեական խնդիրներից, ինչպիսիք են մեքենա վարելը կամ սափրվելը, տղան հիանալի կերպով դաջվածքներ է անում։
Այսօր նա ապրում է Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում և համարվում է աշխարհում միակ որակավորված տատու–վարպետը, ով աշխատում է ոտքերով։