03:34 , 10 դեկտեմբեր, 2015
1972 թ.–ին ճարտարապետական դպրոցն ավարտած Մայքլ Ռեյնոլդսը սկսեց անալիզի ենթարկել այն ամենը, ինչը սովորել էր տարիների ընթացքում։ Նա սկսեց մտածել այն հարցի շուրջ, թե որքանով ենք մենք էֆեկտիվ տներ կառուցում։ Ինչո՞ւ կառուցել փայտի հիմքով տներ, եթե մենք ցանկանում ենք պահպանել անտառները։ Ինչո՞ւ վճարել էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և ջեռուցման համար, եթե կարելի է այդ նույնն անվճար ստանալ շնորհիվ գոյություն ունեցող այնպիսի երևույթների, ինչպիսիք են արևը, քամին և անձրևը։