Այն, ինչ աշխատանքի գնալիս գետի ափին գտավ տղամարդը, ուղղակի սարսափելի էր (լուսանկարներ, տեսանյութ)
01:31 , 10 դեկտեմբեր, 2015
Ռաուլ Մարին Սեխան սովորականի պես աշխատանքի էր գնում, երբ իր ճանապարհին՝ գետի ափին, մի բարուր նկատեց:
Սեխային հանկարծ թվաց, որ բարուրը շարժվում է: Նա մտածեց, որ այնտեղ ինչ-որ վայրի կենդանի է, և անմիջապես հանեց հեռախոսը, որպեսզի նկարի: Նա մոտեցավ անհայտ օբյեկտին և անմիջապես կորցրեց խոսելու ունակությունը…
Պարզվեց՝ բարուրի մեջ նորածին աղջնակ էր: Նրա փոքրիկ փորիկից պորտալարը դեռ կախված էր…
Ռաուլն առանց երկար մտածելու վերցրեց փոքրիկին և շտապեց մոտակա հիվանդանոցը:
Փոքրիկի կյանքը մազից էր կախված… Բայց, բարեբախտաբար, հիվանդանոցում հասցրեցին նրան անհրաժեշտ օգնություն հասցնել: Աղջնակի ծնողների մասին ոչինչ հայտնի չէր: Այդ պատճառով Ռաուլ Մարին Սեխան, երեխայի հետ յուրահատուկ կապ զգալով, որոշեց որդեգրել նրան:
Ահա նաև այն տեսանյութը, որը Ռաուլն էր նկարահանել:
Որքան կարևոր է հայտնվել ճիշտ ժամանակին ճիշտ տեղում, հատկապես, եթե այդ պահը որոշիչ է: