Ինչի՞ց պետք է զգուշանան Կենդանակերպի նշանները 2016-ին


00:24 , 10 դեկտեմբեր, 2015

Ինչի՞ց պետք է զգուշանան Կենդանակերպի նշանները 2016-ինՀանրահայտ էստոնացի գուշակ Մերիլին Քերոն պատմել է այն մասին, որ Կենդանակերպի նշաններից շատերը 2016-ին պետք է մի շարք բաներից զգուշանան:

Բարդ խառնվածքը վճռորոշ պահին կարող է վատ ծառայություն մատուցել Խոյերին, Կույսերին, Կարիճներին ու Այծեղջյուրներին: Կենդանակերպի այդ նշանների ներկայացուցիչները բավականին տարբերվում են միմյանցից թե կենդանակերպի իրենց բնութագրերով, թե երկնքում համաստեղծությունների դիրքով: Սակայն այդ բոլոր նշանները պետք է փորձեն հղկել իրենց բնավորությունը:

Եթե վերոնշյալ շարքում կար նաեւ ձեր նշանը, փորձեք վերլուծել ու հասկանալ, թե Կենդանակերպի ձեր բնութագրում նշված որ հատկանիշները ձեզ դուր չեն գալիս՝ չմոռանալով նաեւ ձեր անձնական թերությունների մասին: Տարին շատ հարմար է լինելու ինքնակատարելագործման համար, իսկ ինքնահոսի թողված բացասական հատկանիշները կարող են վատ հետեւանքներ ունենալ:

Ցուլերը, Կշեռքները, Խեցգետիններն ու Ձկները պետք է հիշեն մարդկային բնավորության այնպիսի առանձնահատկության մասին, ինչպիսին է փոքրոգությունը: Պետք է փորձեն իրենց հոգում բացառել այդ երեւույթը ու այս հարցում խստապահանջ լինեն նաեւ իրենց շրջապատի մարդկանց նկատմամբ: Եթե ձեր շրջապատում թույլ խառնվածքով մարդ կա ,դուք կարող եք մեկ անգամ ներել նրան, բայց պետք չէ դա սովորություն դարձնել:
Մի խրախուսեք այդ բացասական հատկանիշը. էքստրասենսը զգուշացնում է, որ այն կարող է նաեւ այլ խնդիրներ առաջացնել՝ օրինակ դրամական կորուստներ կամ մասնագիտական աճի բաց թողված հնարավորություններ:

Երկվորյակները, Առյուծը, Աղեղնավորը ու Ջրհոսը ավելի լավ է ճակատագրի հետ խաղ չանեն: Եթե դուք սիրում եք էսքտրեմալ մարզաձեւեր, պարտադիր չէ դրանցից մեկ տարով հրաժարվեք: Հակառակը, եթե այդքան երկար ընդմիջումից հետո նորից անցնեք ձեր սիրելի մարզաձեւին, դուք կարող եք հետ վարժվել ու ավելի շատ սխալվել: Պարզապես պարտադիր ինքներդ ձեզ ապահովագրեք, լուրջ բաների հետ կատակ մի արեք ու մի անտեսեք անվտանգության միջոցառումները: Ելույթ ունենալով բեմի վրա՝ դեռ մինչեւ միջոցառումը համոզվեք, որ բարձրախոսը սարքին է:

Ամենահասարակ գործողությունները ձեզ կպաշտպանեն բազմաթիվ անհաջողություններից: Էքստրասենսի խորհուրդները ձեզ նախազգուշացնում են նաեւ հակառակ վտանգի մասին՝ մի կուտակեք նեգատիվը՝ ձեր մշտական վախերով: Վստահեք ինքներդ ձեզ ու ձեր ընտրած ուղուն:

Կենդանակերպի ցանկացած նշան 2016 –ին կարող է այնքան սխալներ թույլ տալ, որ տարին շատ բարդ կհամարի, բայց մեծամասամբ խնդիրներից կհաջողվի խուսափել, եթե հետեւեք գիտակ ու բանիմաց մարդկանց խորհուրդներին: