Թուրքիան ռմբակոծել է Իրաքը. ԶԼՄ-ներ


23:40 , 9 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Իրանական ԶԼՄ-ները ահազանգել են, որ թուրքական ռմբակոծիչները ռումբ են գցել Իրաքում:
 
Ի մի բերելով իրանական Fars News  լրատվականի տեղեկությունները՝ Life News-ը հայտնում է, որ թուրքական ռազմական օդանավերը խախտել են Իրաքի օդային տարածքը և սահմանամերձ Ալ-Իմադիայի տարածքում օդային հարվածներ հասցրել:
 
Ականատեսները ասել են, որ թիրախը եղել Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների դիրքերը:

Ավելի վաղ Իրաքում թուրքական զորքերի տեղակայումը լարվածություն էր առաջացրել Անկարայի և Բաղդադի միջև: