Սարսափելի այրվածքների արդյունքում անճանաչելի դարձած աղջնակի ամանորյա երազանքը հուզել է բոլորին (լուսանկարներ)


23:32 , 9 դեկտեմբեր, 2015

Սարսափելի այրվածքների արդյունքում անճանաչելի դարձած աղջնակի ամանորյա երազանքը հուզել է բոլորին (լուսանկարներ)2 տարի առաջ կանխամտածված հրդեհի արդյունքում Սաֆայր Թերի անունով փոքրիկ աղջնակի ընտանիքը զոհվեց: Նա կորցրեց հորը, քրոջը, երկու եղբայրներին… Սաֆայրին գտել էին մահացած հոր դիակի մոտ: Հայրը սեփական մարմնով ծածկել էր աղջնակին: Ամբողջ ընտանիքից նա միակ ողջ մնացածն էր, սակայն այրվել էր նրա մաշկի 75%-ը:

Այսպիսի տեսք ուներ Սաֆայրը հրդեհից առաջ:

Сафайр Терри, Safyre Terry, обгоревшая девочка рождественские открытки, обгоревшая девочка просит прислать открытки на Рождество

Հրդեհից հետո աղջնակին խնամում է նրա հորաքույրը՝ Լիզ Դոլդերը:

Сафайр Терри, Safyre Terry, обгоревшая девочка рождественские открытки, обгоревшая девочка просит прислать открытки на Рождество

Աղջնակը նյութական ու հոգևեր հսկայական աջակցություն է ստանում:

Сафайр Терри, Safyre Terry, обгоревшая девочка рождественские открытки, обгоревшая девочка просит прислать открытки на Рождество

Հարցազրույցներից մեկում Լիզ Դոլդերն ասել է, որ Սաֆայրը մոտ 50 վիրահատություն է տարել, և դեռ կա մի քանի վիրահատություն, որոնք կատարվելու են հունվարին:

Сафайр Терри, Safyre Terry, обгоревшая девочка рождественские открытки, обгоревшая девочка просит прислать открытки на Рождество

Ինչպես բոլոր երեխաները, Սաֆայրը նույնպես սիրում է Ամանորը: Չէ՞ որ դա նրա միակ ուրախալի դադարն է հիվանդանոց անդադար այցելությունների միջև:

Сафайр Терри, Safyre Terry, обгоревшая девочка рождественские открытки, обгоревшая девочка просит прислать открытки на Рождество

Այս տարի նրա հորաքույրը գնել է տոնածառ, որը պետք է զարդարել բացիկներով: «Անհամբեր սասում եմ՝ երբ է այն ամբողջովին պատված լինելու բացիկներով»,- ասել է փոքրիկը, որն անչափ ուրախացել էր՝ տեսնելով տոնածառը: Ցավոք, նրանք ընդամենը 10 բացիկ են ստացել:

Сафайр Терри, Safyre Terry, обгоревшая девочка рождественские открытки, обгоревшая девочка просит прислать открытки на Рождество

Լիզը ֆեյսբուքի միջոցով դիմել էր բոլորին ուղարկել մեծ թվով բացիկներ՝ իրականացնելու փոքրիկի երազանքը:

Сафайр Терри, Safyre Terry, обгоревшая девочка рождественские открытки, обгоревшая девочка просит прислать открытки на Рождество

Սաֆայրը բազում ծանր կորուստներ է ունեցել արդեն այս հասակում, և այն, ինչ նա խնդրում է, ընդամենն ամանորյա բացիկներ են:

Сафайр Терри, Safyre Terry, обгоревшая девочка рождественские открытки, обгоревшая девочка просит прислать открытки на Рождество

Դուք նույնպես կարող եք բացիկ ուղարկել փոքրիկ Սաֆայրին՝ ուրախացնելով նրան: Հասցեն՝ ստորև.

P.O. Box 6126
Schenectady, NY 12306, USA

To Safyre Terry