22:27 , 9 դեկտեմբեր, 2015
Barometer.am-ը գրում է.
Facebook սոցիալական ցանցն ամփոփել է 2015 թվականի արդյունքները՝ ներկայացնելով ամենաքննարկվող թեմաները։
Ամենահայտնի թեմաները կազմվել են գրառումներով հիշատակման հաճախակիության հիման վրա։ Համաշխարհային մասշտաբով ամենատարածված ու քննարկվող թեման է դարձել ԱՄՆ նախագահի ընտրությունները։ Երկրորդը Փարիզի ահաբեկչությունների քննարկումներն են։ Եռյակը եզրափակում է Սիրիայի քաղաքացիական պատերազմն ու միգրացիոն ճգնաժամը։
Ամենահայտնի քաղաքական գործիչ է դարձել Բարաք Օբաման, նրան հաջորդում է Դոնալդ Թրամփը։ Ամենահայտնի արտիստ է դարձել Էդ Շիրանը, եռյակում են նաև Թեյլոր Սվիֆթն ու Քանյե Ուեսթը։