19:00 , 9 դեկտեմբեր, 2015
Հանրահայտ կանադացի երգիչ Ջասթին Բիբերը երեկ իր Instagram-ում հրապարակել էր խորհրդավոր անծանոթուհու լուսանկարը ու իր երկրպագուներին խնդրել օգնել իրեն աղջկան գտնելու հարցում: Երգչի երկրպագուները եզրակացրել են, որ փոփ երգիչը սիրահարվել է ու արագ գտել են աղջկան:

Աղջկա անունը Սինդի Քիմբերլի է ու պարզվում է նա շատ աքաունթներ ունի սոցցանցերում:
Աղջիկն ինքը իր Instagram-ում հետեւյալն էր գրել.
«Չգիտեմ, թե ինչ անեմ այս ամենի հետ, ես ունեմ միայն այս instagram-ը ու tumblr-ը, այնպես որ իմ բոլոր մնացած աքաունթները կեղծիքներ են»
