19:56 , 9 դեկտեմբեր, 2015
Life.panorama.am-ը գրում է.
Ամերիկյան դերասան Սիլվեստեր Ստալոնեն չի մասնակցի «Ռեմբո. Նոր արյուն» սերիալի նկարահանումներին։ Չնայած Ստալոնեն որոշել էր մասնակցել սերիալի ստեղծմանը որպես պրոդյուսեր, սակայն հրաժարվել է նաև այդ մտքից և կոլեգաներին մաղթել հաջողություն։ Սերիալի նկարահանումներով զբաղվում է Fox հեռուստաընկերությունը։
«Ռեմբո. Նոր արյուն» սերիալի ստեղծողները մի քանի տարի բանակցում էին Ստալոնեի հետ։ Նրանց կարծիքով՝ առանց Ստալոնեի սերիալը չէր ստացվի։ Սակայն այժմ դերասանը զբաղված է Fox-ի այլ հեռուստասերիալով, որը հիմնված է «Անորսալիները» ֆիլմի վրա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ