18:26 , 9 դեկտեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ցանկանում մեկուսանալ այլ պետություններից, հաղորդում է Gazeta-ն:
«Ինչ վերաբերում է ինքնամեկուսացմանը, մենք ինքներս մեզ սահամանափակելու ցանկություն չունենք, այդպիսի բան չկա: Բոլորս ժամանակակից մարդիկ ենք, սակայն մեզ արտասահմանյան ոչինչ պետք չէ»,- ասել է Մեդվեդևը:
Մեդվեդևը նաև ընդգծել է, որ Պյոտր I-ի կողմից դեպի Եվրոպա բացած պատուհանը չի փակվել, սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանը Եվրոպայից պետք է աղբ բերի: