18:12 , 9 դեկտեմբեր, 2015
ԵՄ-Ուկրաինա ազատ առևտրի մասին համաձայնագիրն «ուժի մեջ կմտնի հունվարի 1-ին առանց Ռուսաստանի կողմից հայտավորված որևէ փոփոխության»: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Անդրուս Անսիպը երեքշաբթի տեղի ունեցած ԵՄ-ՌԴ-Ուկրաինա առևտրի վերաբերյալ փորձագիտական խորհրդակցությունների արդյունքներով:
«Համաձայնագրի տեքստում ոչ մի լեգալ փոփոխություն չի լինի: Այն ուժի մեջ կմտնի 2016թ. հունվարի 1-ին»,- հայտնել է նա:
Ավելի վաղ TASS-ի աղբյուրները Բրյուսելում և Կիևում հայտնել էին, որ ՌԴ-ն ԵՄ-ին և Ուկրաինային առաջարկել է մի շարք փոփոխություններ կատարել ազատ առևտրի վերաբերյալ իրենց համաձայնագրում՝ մասնավորապես նկատի ունենալու համար ՌԴ կողմից գործող՝ ԵՄ-ից գյուղատնտեսական մթերքների մատակարարման սահմանափակումները: Ռուսաստանը նաև առաջարկել էր բացառություններ անել մի շարք այլ կատեգորիայի ապրանքների հարցում, որոնք ենթակա են անմաքս առևտրի ռեժիմին ԱՊՀ շրջանակներում, որի մաս է Ուկրաինան, իսկ հունվարի 1-ից դրանց վրա կսկսեն տարածվել ԵՄ-ից Ուկրաինա անմաքս ներկրման հնարավորություններրը: