Հակառակորդի կողմից սպանված ավագ լեյտենանտի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել


17:46 , 9 դեկտեմբեր, 2015

Yn.am-ը գրում է.

Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Գարիկ Գուրգենի Ավանեսյանի սպանության դեպքի առթիվ։

08.12.2015թ.՝ ժամը 21:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով՝ պարանոցի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Գարիկ Գուրգենի Ավանեսյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ