Իշխանությունը մեզ ձեռ է առնում, իսկ ընդդիմությունը ստիպում է զգալ մեր սեփական ոչնչությունը. ես ձեր երկրից չեմ


17:44 , 9 դեկտեմբեր, 2015
Ծնողներս արդեն 10 տարի է, ինչ Հաստանում չեն բնակվում: Ընտրությունների ժամանակ ասացի էնտեղ նստած պճնված տոտային.
-Կարո՞ղ եմ վերջում գալ, ստուգել՝ իրենց տեղը ստորագրված ա, թե՝ չէ:
Տոտան նայեց վրաս թափանցիկ աչքերով և ասաց.
- ՈՉ:
- Սերգեյ, մի՞թե չգիտեք՝ որտեղ եք ապրում:
Ստեղ բոլորը հռհռացին: Ես քվեարկեցի և դուրս եկա:
Զարմանում եմ մեր «ընդդիմության»  վրա: Մի՞թե չէր կարելի ուղղակի բոյկոտել այդ խայտառակությունը: Իշխանությունը մեզ ձեռ ա առնում, իսկ ընդդիմությունն ամեն անգամ իր գործողություններով ստիպում ա զգալ մեր սեփական ոչնչությունը: Ես ձեր երկրից չեմ: