19:40 , 9 դեկտեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Ինչպես նշվում է` Քեմերոնը կրկին ցավակցություն է հայտնել Սիրիայում խոցված ռուսական ինքնաթիռի կապակցությամբ: Իր հերթին` Պուտինը բրիտանացի մասնագետներին հրավիրել է մասնակցելու Սու-24-ի ինքնագրիչների գաղտնազերծման գործընթացին: