Մեր ընտրողների 55-60 տոկոսը կանայք են, ամեն չորրորդ տանը տղամարդ չկա. սոցիոլոգ


16:22 , 9 դեկտեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

«Իշխանականների 25 տոկոսը քվեարկել է դեմ, իսկ ընդդիմադիր երկու կուսակցություն՝ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն կոչ արեցին կողմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին,  էլ ի՞նչ իշխանություն-ընդդիմություն պայքար է այստեղ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ նրա՝ այստեղ քաղաքացիական դիրքերի պարզաբանում է. «Մեկին ձեռնատու է սահմանադրությունն իր կեցության համար, մեկին՝ ոչ: Իսկ 40-45 տոկոսը, որոշում չի ունեցել, սպասել է ինչ-որ  մի բանի»:

Սոցիոլոգը նկատեց, որ իշխանականների կազմակերպչական ռեսուրսն ավելի մեծ ազդեցություն է ունեցել, քան ընդդիմադիրների, որոնք ընդամենը հանրահավաք էին անցկացնում: Ըստ նրա դա քիչ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ