15:42 , 9 դեկտեմբեր, 2015
«Իշխանականների 25 տոկոսը քվեարկել է դեմ, իսկ ընդդիմադիր երկու կուսակցություն՝ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն կոչ արեցին կողմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին, էլ ի՞նչ իշխանություն-ընդդիմություն պայքար է այստեղ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ նրա՝ այստեղ քաղաքացիական դիրքերի պարզաբանում է. «Մեկին ձեռնատու է սահմանադրությունն իր կեցության համար, մեկին՝ ոչ: Իսկ 40-45 տոկոսը, որոշում չի ունեցել, սպասել է ինչ-որ մի բանի»:
Սոցիոլոգը նկատեց, որ իշխանականների կազմակերպչական ռեսուրսն ավելի մեծ ազդեցություն է ունեցել, քան ընդդիմադիրների, որոնք ընդամենը հանրահավաք էին անցկացնում: Ըստ նրա դա քիչ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ