Նախագահ են ուզում դառնալ քաղաքական դաշտում երբևէ գործունեություն չծավալած մարդիկ


13:54 , 20 դեկտեմբեր, 2012

Նախագահ են ուզում դառնալ քաղաքական դաշտում երբևէ գործունեություն չծավալած մարդիկ: «Երկրում ոչինչ չի փոխվելու: Նախագահական ընտրություններն անցնելու են այնպես, ինչպես անցան ազգակցական խորհրդարանական ընտրությունները: Առաջիկայում էլի կլինեն առաջադրումներ, հետագայում կստեղծվի այնպիսի մի իրավիճակ, որտեղ բախումներն ու կեղծիքներն անխուսափելի կլինեն. այսօր չկա գաղափարախոսություն ու նպատակային ծրագիր: Իմ կարծիքով ստերի տոպրակը նորից կբացվի, ու հինգ տարի հետո նորից ժողովուրդը կգնա, կասի, որ աշխատատեղեր չկան: